Panorama.am-ը գրում է.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզում քարոզարշավի ժամանակ անդրադարձավ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարին:

«Այսօր առավոտից անհանգստացնող լուր ունեի, և այդ լուրերը մեկ ժամ առաջ բոլոր մանրամասնություններով հաստատվեցին։ Հայաստանի ԶՈՒ ՍՈՒ-25 օդանավ է վթարի ենթարկվել և մեր երկու սպաները՝ շատ փորձառու օդաչուներ զոհվել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ցավակցեց օդաչուների ընտանիքներին, ծառայակիցներին, հարազատներին  և առաջարկեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել օդաչուների հիշատակը։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել