Armenpress.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, դեկտեմբերի 4-ին Դամասոսում ընդունելով ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոյին, հայտարարել Է, որ աշխարհում ուժերի դասավորությունը կարող փոխվել այն ձախողումների պատճառով, որոնք կրում են Արեւմուտքի նախագծերը: 

Ասադը նախարարին ու նրան ուղեկցող պատվիրակությանը հայտարարել Է, որ Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի վրա ըստ Էության նույն ճնշումն Է գործադրվում: «Դրա նատակն Է՝ թուլացնել այն պետությունները, որոնք անկախ են որոշումներ ընդունելիս եւ դիմակայում են Արեւմուտքի նախագծերին»,- Սիրիայի ղեկավարի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը:

«Պարտությունները, որոնք կրում են արեւմտյան նախագծերը, եւ անկախ երկրների, այդ թվում՝ Սիրիայի, ԿԺԴՀ-ի եւ ուրիշների տոկունությունը կարող Է փոխել միջազգային ասպարեզը եւ ուժերի նոր դասավորություն ստեղծել»,- հավելել Է Սիրիայի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել