Ֆիլիպինների Փալավան նահանգում հայտնաբերել են հսկայական բարձրակատար կոկորդիլոսին, որը, ենթադրում են, սպանել է ձկնորսին: Այս մասին հաղորդում է Rappler պարբերականը:

Կենդանու երկարությունը 4.75 մետր է, քաշը՝ 400-500 կգ: Նրան ծրագրում են ուղարկել վայրի կենդանիների փրկության և պահպանության Փալավանի կենտրոն, որին կից կոկորդիլոսներ բուծող ֆերմա է գործում: Այնտեղ փրկարարները մտադիր են լվանալ կենդանու ստամոքսը և պարզել՝ իսկապե՞ս նա մարդու է կերել:

35-ամյա ձկնորսի մնացորդները գտել են չորեքշաբթի, նոյեմբերի 28-ին: Բացակայել են նրա աջ ձեռքը և ձախ ոտքը, իսկ աջ ոտնաթաթը կոտրված է եղել: Զոհի մարմինը ծածկված է եղել բազմաթիվ վերքերով, որոնք կարող են հասցրած լինել կոկորդիլոսի ատամները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել