NASA-ն Twitter-ում հրապարակել է Բեննու աստղակերպի պտույտի տեսագրությունը, որը վտանգավոր է համարվում Երկրի համար: Բեննուի լրիվ պտույտը նկարահանել հաջողվել է OSIRIS-REx միջմոլորակային կայանի միջոցով, որը նախատեսված է աստղակերպից գրունտի նուշներ բերելու համար:

«Որջու՛յն, աստղակերպ Բեննու: Մեր @OSIRISREx տիեզերական ապարատն ավելի քան երկու միլիարդ մղոն է թռել քեզ հետ հանդիպելու համար»,- ասված է NASA-ի գրառման մեջ:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ աստղակերպը պլանավորում են ուսումնասիրել մոտավորապես մեկ տարվա ընթացքում, այնուհետեւ տիեզերական զոնդը կվերցնի Բեննուի նմուշներ՝ գիտնականների կողմից հետագա հետազոտման համար: OSIRIS-REx-ի վերադարձը Երկիր պլանավորված է 2023 թվականի սեպտեմբերին:

500 մետր չափով տիեզերական մարմինը հայտնաբերել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները: Մասնագետների հաշվարկներով՝ այն Երկրին կմոտենա 2182 թվականին: 2013 թվականից Բեննուն համարվում է Երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող գլխավոր օբյեկտն այն բանից հետո, երբ այդ «կոչումից» զրկվեց Ապոֆիս աստղակերպը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել