Աշխարհի ամենաբարձր վարձատրվող YouTube- ի բլոգերը Ryan ToysReview- ի հեղինակն է՝ Ռայան անունով յոթ տարեկան տղան: Նա հայտնի է դարձել մանկական խաղալիքների ցուցադրմամբ: Տեսահոսթինգների ամենահարուստ ներկայացուցիչների վարկանիշը հրապարակել է Forbes- ը:

2017 թ․ հունիսի 1-ից մինչև 2018թ․ ամռան սկիզբը Ռայանը 22 մլն դոլար է աշխատել։ Ընդհանուր առմամբ Ryan ToysReview ալիքին բաժանորդագրվել է 17 մլն մարդ։

Ամենաբարձր վարձատրվող բլոգերների վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղում է հայտնվել Լոգան Պոլի կրտսեր եղբայրը՝ Ջեյք անունով։ Վերջին 1 տարում նա 21,5 մլն դոլար է վաստակել։

Ինքը՝ Լոգան Պոլը անցյալ տարի ընդամենը 14,5 մլն դոլար էր վաստակել և հայտնվել 10-րդ հորիզոնականում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել