Նեպալի դպրոցներից մեկի ավտոբուսի վարորդը սեփական ճակատը լիզելու ունակությամբ է օժտված: Դրա համար նա ակնկալում է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել, գրում է Daily Mail-ը:

35-ամյա Յագյա Բահադուր Քաթուվալին վստահ է, որ իր լեզուն աշխարհում ամենաերկարն է: Դրա շնորհիվ հոնքերը լիզելիս ստորին շրթունքով նա ծածկում է քիթը:

Յագյան հայրենի Ուրլաբար քաղաքում հանրաճանաչություն է ձեռք բերել տեսագրության շնորհիվ, որը տարածել է նրա ընկերներից մեկը: Դրանում տղամարդու արտասովոր տաղանդն է ցուցադրվում:

Յագյայի կարծիքով՝ ինքը հրաշալի տեսք է ունենում հոնքերը լիզելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել