Ռուս հայտնի հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան փոքրիկ կորյունի հետ ֆոտոշարքի է մասնակցել, սակայն փոքրիկ գիշատիչը կծել է նրա հետույքն այնպես, որ ցավից և անսպասելիությունից հաղորդավարուհին բղավել է: Միջադեպի տեսագրությունը Չեխովան Instagram-ի իր էջում է հրապարակել: Նա հստակեցրել է, որ Մոսկվայի կենդանաբանական այգուց ֆոտոշարքի համար ստուդիա տեղափոխված երկու ամսական կորյունի անունը Ջեք է: «Ինձ մի փոքր կծեց, մի քիչ լիզեց, բայց գլխավորը՝ ես անհամեմատելի հույզեր ստացա»,- գրել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել