ԱՄՆ նախկին պետական գործիչ Թոմաս Կորվինը ծնվել է 1794 թ. Կենտուկի նահանգի Բուրբոնի շրջանում՝ հայկական ընտանիքում։ Ընտանիքի հայկական ծագման մասին հիշատակվում է 2009 թ. հրապարակված «Ամերիկահայերի ներդրումը ԱՄՆ-ում» գրքում։ Թոմասի նախնիները նաև հունգարական արմատներ են ունեցել։

Կորվինի ընտանիքը Կենտուկիից Օհայո նահանգ է տեղափոխվել որդու ծննդից չորս տարի անց։ 1817-ին Օհայոյում Թոմաս Կորվինը իրավաբանական կրթություն է ստացել, այնուհետև որպես դատախազ է աշխատել Ուորենի շրջանում։

1822-ին ամերիկահայն ընտրվել է Օհայոյի ներկայացուցիչների պալատում, իսկ երկրորդ անգամ ընտրվել է 1830-ին։

Նահանգի օրենսդիր մարմնում տասնյակ տարիներ շարունակ քաղաքական գործիչը հետևողականորեն զբաղվել է ֆինանսական հարցերով։ Արտահայտիչ հռետորական ունակությունների համա նրան անվանում էին «Պալատի ամպրոպ»։

1840-ին Կորվինը որոշեց առաջադրվել Օհայոյի նահանգապետի պաշտոնում և ընտրվեց, սակայն Կորվինի առաջարկությունների մեծ մասը մերժվում էին ընդդիմության կողմից։

5 տարի անց Թոմաս Կորվինը դարձավ սենատոր և մինչև 1850 թ. հուլիսի 20-ը Օհայոյի նահանգն էր ներկայացնում ամերիկյան Կոնգրեսում։ Նա ելույթ էր ունենում ԱՄՆ-ում ստրկության աջակցության համար և այդ նպատակով սահմանադրական փոփոխություններ էր նախաձեռնում, որոնք, սակայն, չընդունվեցին։

Սենատից դուրս գալուց հետո Թոմաս Կորվինը 13-րդ նախագահ Միլլարդ Ֆիլմորի կողմից նշանակվեց ֆինանսների նախարար։ Քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1861-1865 թթ., նախագահ Աբրահամ Լինկոլնը Կորվինին նշանակեց Մեքսիկայում ԱՄՆ դեսպան, որտեղ էլ նա մեծ հայտնիություն ձեռք բերեց շնորհիվ այն բանի, որ Սենատում ելույթ ունեցավ ի դեմ ամերիկամեքսիակական պատերազմի։ Այս պաշտոնում Կորվինը մնաց մինչև 1864 թվականը, և մեծապես նպաստեց ԱՄՆ-ի և Մեքսիկայի բարիդրացիական հարաբերություններ ստեղծելուն։

Կորվինը, ում յուրահատուկ արտաքինի և մուգ մազերի համար անվանում էին նաև «Սև Թոմ», մահացավ 1865-ին՝ 71 տարեկան հասակում և թաղվեց Օհայո նահանգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել