Հռոմի Վիլլա Բորգեզե լանդշաֆտային այգում կտեղադրվի հայ մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի արձանը։

«Արձանը կտեղադրվի 2019 թվականին հանրահայտ բանաստեղծի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ»,- լրագրողներին հայտնել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը։

Ըստ նրա՝ մոտակա ժամանակներում՝ ֆինանսական մի շարք հարցեր լուծելուց հետո, կհայտարարվի մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների ճարտարապետներ։

Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս 2019-ին տարատեսակ միջոցառումներ կիրականացվեն՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։

Հարկ է հիշել նաև, որ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի տարեդարձները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2018-2019 թթ. հանրահայտ անձանց ծննդյան տարեդարձին նվիրված օրացույցի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել