Դե ինչ, կամաց-կամաց սկսվեց նախընտրական կոշտ պայքարի ժամանակաշրջանը։ Արդեն երրորդ օրն է, ինչ քաղաքաքան ուժերը համացանցային սոցիալական տիրույթում փորձում են կիրառել, այսպես կոչված, «կոնտեքստային» հակափիառը։ Այդ մեթոդի իմաստը հետևյալն է՝ քաղաքական գործիչների ելույթներից կտրվում է մի հատված, որտեղ, օրինակ, կա բառախաղային վրիպակ, և ներկայացնում են որպես նեգատիվ կամ ոչ լիարժեք ընկալման օրինակ։

Խնդիրն այն է, որ մարդիկ, ովքեր հրճվանքով և մեծ ուրախությամբ տարածում են այդպիսի «վբրոսները» պարզապես դառնում են համացանցային էժանագին գործիք։ Մի դարձեք գործիք, թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն... Ամեն ձեր պերեպոստն ուղղակի հարստացնում է քաղտեխնոլոգներին։) Եղեք ավելի խելացի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել