Yerkir.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Էդուարդ Շարմազանովին հորդորում է` կոռեկտ մնալ: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար է սկսել ձերբակալությունների հերթական սերիան, պատգամավորը պատասխանեց. «Ես Էդուարդ Շարմազանովին ուզում եմ ընդամենը մեկ բան հորդորել, որ կոռեկտ մնա: Եթե նա շարունակի նույն ոճով` անցնի կոռեկտության սահմանները, համապատասխան պատասխան կստանա անձամբ ինձնից»:

Սիմոնյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ պատասխանի մասին է խոսքը, նա ասաց. «Համապատասխան պատասխան իր ոճաբանությանը: Ես նրան կոչ եմ անում կոռեկտ մնալ և ոճը փոխել ՀՀ վարչապետի մասին խոսելիս»:

Մեր հարցին` սա սպառնալի՞ք է Ձեր կողմից Էդուարդ Շարմազանովի հասցեին, նա պատասխանեց` չգիտի, ուղղակի հորդորում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել