«Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյանն ասել է՝ պայմանավորվել են, որ մինչև 2019թ. նիստ չի կայանա, հարցը կլուծվի աշխատանքային կարգով: Ինչ է դա նշա­նակում՝ հարցրինք ԱԳՆ աղբյուրին: 

«Այսինքն՝ կարող ես հարցը լուծել ՀԱՊԿ նիստերի միջև ընկած շրջանում: Իսկ նիստերը տեղի են ունե­նում կես տարին մեկ: Շատ հարցեր լուծվում են այդ կարգով՝ աշխատանքային նախագծերն ուղարկվում են անդամ երկրների նախագահ­ներին՝ հաստատման, որից հետո, առանց նիս­տի, կոնսենսուսով ընդունվում են: Այդպես եղավ նաև Խաչատուրովի ազատման դեպքում, հարցը լուծվեց աշխատանքային կարգով»: 

Իսկ եթե նա­խագահներից մեկը, ասենք՝ Բելառուսը, չի հա­մաձայնում նախագծի հետ: «Տեղեկացնում է իր անհամաձայնության մասին՝ կրկին նամակով»: Աշխատանքային քննարկումներով կընտրվի նոր ՀԱՊԿ քարտուղար: «Դժվար է ասել: Հստակ է մի բան՝ այս իրավիճակն ազդում է ՀԱՊԿ իմիջի վրա, ինչը Ռուսաստանի շահերից չի բխում, և կարծես հարցի լուծումը Պուտինը վերցրել է իր ձեռքը: Դա է ապացուցում նրա զանգը Փաշինյանին»: 

Իսկ ամսի 6-ին Փաշինյանը պատասխանատվություն կպահանջի՞ Լուկաշենկոյից, ինչպես խոստացել է, թե դա էլ կլինի «աշխատանքային կարգով»: «Կար­ծում եմ՝ խնդիրը կքննարկվի ԵԱՏՄ-ում, սակայն այլ ֆորմատով՝ ընթրիքի ժամանակ»:

Ի դեպ, մեկ այլ աղբյուր պնդում է, որ ընթրիքների ժամանակ ԵԱՏՄ «օբշչեստվան» այլևս առաջվա պես Փաշինյանի ներկայությամբ ամեն ինչ չի քննարկում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել