Starbucks-ի վերջերս տարածած հայտարարությունն այն մասին, որ ընկերությունը արգելում է իր հաճախորդներին պոռնոգրաֆիկ հոլովակներ դիտել իր Wi-Fi-ի անվճար ցանցով առաջացրել է YouPorn կայքի պատասխան արձագանքը՝ գրում է Geek.com-ը։

Պոռնո կայքը հայտարարել է, որ իր գրասենյակներում արգելում է Starbucks սուրճը։

«Հարգելի YouPorn-ի թիմ․ կապված նրա հետ, որ Starbucks-ը արգելափակել է իր մասնաճյուղերում հաճախորդների մուտքը մեծերի համար նախատեսված կայք, Starbucks-ի մթերքները պաշտոնապես կարգելվեն YouPorn-ի գրասենյակներում 2019թ․ հունվարի 1-ից»,- ասվում է YouPorn-ի հրապարակած հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել