Տղամարդկանց մեծ մասն անհանգստանում է, երբ կինը գոռում է իրենց վրա կամ էլ շատ երկար նամակ է գրում, սակայն դժվար այս ամեն անհանգստանալու առիթ համարվի։ Ինչպես և այն բոլոր դեպքերը, երբ նա կեսգիշերին գալիս է ձեզ մոտ, որպեսզի հայտնի ձեզ իր պահանջները։

Մեծ հաշվով, նա իրեն այս կերպ է պահում, որովհետև սիրում է ձեզ։

Այսպես՝ իսկ ե՞րբ է հարկավոր լրջորեն անհանգստանալ։ Այն ժամանակ, երբ նա ձեզ ընդամենը մեկ բառով է պատասխանում, իսկ մնացած ժամանակ լուռ է, այն ժամանակ, երբ նա կդադարի վիճել ձեզ հետ և գոռալ ձեզ վրա։

Ինչո՞ւ։ Որովհետև դա անտարբերության նշան է։ Դուք այլևս արժանի չեք նրա բարկությանը, նրա արցունքներին, նրա զգացմունքներին։ Հիշեք՝ լռող կինը վտանգավոր է հազարավոր ծակող խոսքերից։ Դա նշանակում է, որ դուք էլ չեք զբաղեցնում նրա միտքը։

Բառերը կնոջը հարկավոր են օդի պես, նրանք միշտ գալիս են սրտի խորքից, այնպես որ, նրա լռությունը վերջի սկիզբն է։ Նա լռում է, որովհետև դուք այլևս արժանի չեք նրա խոսքերին։ Ձեզ պետք է անհանգստացնի այն հանգամանքը, որ ձեր վիրավորանքին ի պատասխան նա ուղղակի ժպտում է, իսկ ձեր սխալներին նա ընդհանրապես ուշադրություն չի դարձնում։ Դա նշանակում է, որ նա պատրաստ է հեռանալ ձեզանից, այնպես որ, լսեք ձեր կնոջը և մի հասցրեք նրան ամբողջական լռության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել