Կարող է տարօրինակ թվալ, բայց սանրվածք ընտրելիս պետք է շատ զգույշ լինեք: Այո՛, դուք ճիշտ կարդացիք. մազերը հավաքելու ձևը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր առողջությանը: Ամենից առաջ մազերի ուժեղ և մշտական ձգվածությունը կարող է հանգեցնել մազահեռացման: Սա վերաբերում է մազերը ձիգ կապելուն, իսկ հիմա շատ հայտնի վերևում հավաքված կոսը, ինչպես պարզվում է, կարող է վնաս հասցնել ողնաշարին: 

Պարզվում է` կանայք գրեթե անգիտակցաբար լարում են իրենց պարանոցը, որպեսզի գլուխը առաջ չգա, և սանրվածքը չփչանա: Այսպես մեծանում է ռիսկը, որ ողնաշարի պարանոցային հատվածի ֆունկցիոնալությունը կխախտվի: Արդյունքում կանանց մոտ այդ լարվածության պատճառով կարող են սկսվել նաև գլխացավեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել