Սուրճից պատրաստված դիմակները շատ օգտակար են։ Սուրճի շնորհիվ նրանք անմիջապես սկսում են աշխատել և հարմար են ցանկացած մաշկի համար։ Այս դիմակները կարող են շատ կարճ ժամանակահատվածում կարգի բերել մաշկը, կարգավորել լիպիդոների փոխանակությունը և վերացնել չորությունը։ Ամենակարևորն այն է, որ սուրճը պետք է բնական լինի և ոչ թե լուծվող։

Սրճային դիմակ-սկրաբ

Այս դիմակը կարելի է պատրաստել վարսակի ալյուրի օգնությամբ։ Սուրճի նսվածքի վրա հարկավոր է ավելացնել մեկ գդալ յոգուրտ կամ թթվասեր՝ կախված մաշկի տեսակից, և մի քանի գդալ վարսակի ալյուր։ Հարկավոր է խառնել այն, քսել դեմքին և պահել 2-3 րոպե։ Կարելի է պահել նաև 10 րոպե, որից հետո այն հարկավոր է լվանալ սառը ջրով։ Այս դիմակը մաքրում և հարթեցնում է դեմքը։

Սուրճից դիմակ՝ խնդիրներ ունեցող մաշկի համար

Այս դիմակը պատրաստելու համար հարկավոր է մեկ ճաշի գդալ սպիտակ կամ կապույտ կավը խառնել 1 թեյի գդալ մանրացված սուրճի հետ։ Անհրաժեշտ է նաև մանրացնել մի քանի կտոր նարնջի կեղև և մեկ թեյի գդալ ստացված կեղևից ավելացնել խառնուրդին։ Խառնուրդի վրա հարկավոր է լցնել մի քիչ եռացրած ջուր։ Հարկավոր է նաև մի քիչ սոդա վերցնել, նրա վրա ավելացնել խնձորի քացախ և այն խառնել ստացված նյութի հետ։ 5-8 րոպե հետո լվանալ։

Թարմացնող դիմակ

Պատրաստման համար հարկավոր է սուրճի վրա ավելացնել մի քիչ հունական ընկույզ։ Դեմքի վրա այն պետք է քսվի շրջանաձև շարժումներով։ 8-12 րոպե անց լվանալ այն։ Այս դիմակն անմիջապես կթարմացնի դեմքը և կանհետացնի հոգնածության նշանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել