Երեխաները պետք է քնեն իրենց մայրիկների կողքին մինչև 3 տարեկան դառնալը: Քեյփթաունի համալսարանի դոկտոր Նիլս Բերգմանի խոսքերով` առանձին քնելը դժվարացնում է մոր և երեխայի միջև կապի հաստատումն ու սպառնալիք է երեխայի ուղեղի զարգացման համար, ինչը հետագայում կարող է հանգեցնել վատ պահվածքի:

Չնայած նախկինում ունեցած ճիշտ հակառակ պնդմանը` այժմ գիտնականները վստահեցնում են, որ երեխան չպետք է քնի մորից առանձին: Միայնակ քնելը երեխայի մոտ առաջացնում է սթրես, իսկ սթրեսային հորմոնները` ուղեղում փոփոխությունների:

Դոնալդս Վուդս Վիննիքոթը, Ստանիսլավ Գրուֆը և փոխանձնային հոգեբանության այլ մասնագետներ, որ նորածին երեխան ծանր է տանում մոր հետ կապի կորուստը: Մայրական հոտն ու սրտխփոցն օգնում են, որ երեխան զգա մոր ներկայութունն ու հանգիստ քնի:  

Ընդհանուր առմամբ, մայրիկները կարող են հետևել տարբեր մանկավարժների և մանկաբույժների խորհուրդներին, սակայն կարևոր է նաև հաշվի առնել երեխայի առանձնահատկությունները, քանի որ բոլոր երեխաները տարբեր են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել