Armlur.am-ը գրում է.

Այս տարի երրորդ անգամ կանցկացվի Հայկական PR մրցանակաբաշխությունը՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայաստանում Beeline-ի աջակցությամբ։ 
PR մրցանակաբաշխությունը հիմնված է գիտական ուսումնասիրությունների և անկախ փորձագետների կարծիքի վրա։ Հետազոտական աշխատանքների ընթացքում իրականացվել են հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը, ի մի են բերվել Հայաստանում հանրային կապերի ոլորտում իրականացված լավագույն ծրագրերն ու միջոցառումները: «Ուսումնասիրությունները վկայում են, որ հանրային կապերն արժևորվում են Հայաստանում ինչպես մասնագիտական շրջանում, այնպես էլ պետական, քաղաքական և մասնավոր ոլորտների ղեկավար մարմինների կողմից։ Դրան միանշանակ նպաստում է նաև մրցանակաբաշխությունը, որի դիպուկ ուսումնասիրություններն արձանագրում են տեղի ունեցող զարգացումներն ու կանխատեսում առաջիկա գործընթացները։ Մեկ ակնթարթում կարելի է քանդել ամենը, սակայն փոխադարձ վստահության, հեղինակության ստեղծումը երկարատև, պլանավորված քրտնաջան աշխատանք է պահանջում։ Հայկական PR մրցանակաբաշխությունը միակ հարթակն է, որտեղ գիտական հետազոտությունների հիման վրա արժևորվում են հանրային կապերի մասնագետների կողմից իրականացված աշխատանքները»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը: 

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել