168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Արգենտինայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ G20-ի գագթանաժողովի շրջանակներում իր ունեցած հանդիպումը դեկտեմբերի 3-ին բնութագրել է որպես երկկողմ հարաբերություններում կատարված մեծ թռիչք:

«ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինի հետ իմ հանդիպումը բացառիկ էր: Չինաստանի հետ հարաբերությունները մեծ թռիչք արձանագրեցին դեպի առաջ»,- գրել է Թրամփը Twitter-ում:

«Շատ լավ բաներ են տեղի ունենում… Չինաստանը կկարողանա մեծապես շահել առեւտրական գործարք կնքելու դեպքում»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը: Դեկտեմբերի 2-ին Թրամփը Twitter-ում գրել էր, որ Չինաստանի իշխանությունները համաձայնել են կրճատել եւ վերացնել երկիր ամերիկյան արտադրության ավտոմոբիլների ներկրման մաքսերը: «Չինաստանը համաձայնեց կրճատել եւ վերացնել ԱՄՆ-ից Չինաստան ավտոմոբիլների ներկրման մաքսերը: Այս պահին մաքսերի չափը կազմում է 40 տոկոս»,- նշել Է նախագահը:

Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում համաձայնության են եկել 90 օրում նոր առեւտրական համաձայնագիր կնքելու համար ջանքեր գործադրելու շուրջ:

Ըստ որում Սպիտակ տան ղեկավարը համաձայնել է հունվարի 1-ից 200 միլիարդ դոլար գումարի չինական ատադրանքի սակագները 10 տոկոսից չբարձրացնել մինչեւ 25 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել