Panorama.am-ը գրում է.

«Նիստի վերջին 40 րոպեն հիմնականում գլխավոր դատախազն էր ներկայացնում առարկությունները»,-վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ այսօր վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։

Հարցին, թե ինչ առարկություններ է ներկայացրել Արթուր Դավթյանը, Ալումյանը մանրամասնեց.
«Դետալ առ դեալ մեր բոլոր փաստարկներին փորձում է անդրադառնալ։ Չէի ասի, որ համոզիչ են նրա հակափաստարկները, բայց համենայն դեպս մանրակրկիտ աշխատել է, անձեռնմխելիության հետ կապված հատկապես»։

Ալումյանը, կարճ ներկայացնելով գլխավոր դատախազի ներկայացրածի տրամաբանությունը, նշեց. «Գտնում է, որ անձեռնմխելիությունն անհամատեղելի է օրենքի խախտման հետ։ Այսինքն, եթե հանրապետության նախագահին վերագրվում է, և եթե այդ խախտումը իր լիազորությունների մեջ չի մտնում, ուրեմն ինքն անձեռնմխելի է։ Մեզ մոտ էլ հարց է առաջանում, էլ ի՞նչ անձեռնմխելիություն, եթե անձին չվերագրվի օրենքի խախտում։ Այսպիսի իրավական հարցերի շուրջ է եղել քննարկումը»։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել