Կարտոֆիլն ինքնին հարուստ է կալորիաներով, իսկ ֆրիի պատրաստման եղանակն այն ավելի տպավորիչ է դարձնում: Կարտոֆիլ ֆրիի չարաշահումը կարող է հանգեցնել ճարպակալման և շաքարային դիաբետի առաջացման, սակայն դրա անվտանգ չափաքանակը առողջությանը վնաս չի պատճառի: Իսկ ինչպե՞ս հաշվարկել այն:

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Ռիմը հետազոտությունների արդյունքում պարզել է, որ կարտոֆիլ ֆրիի անվտանգ չափաբաժին գոյություն ունի և հաշվարկել է տապակած կարտոֆիլի հատիկների ստույգ քանակը, որը կարելի է ուտել չվախենալով կազմվածքի և առողոջւթյան համար: Գիտնականը հայտարարել է, որ անվտանգ է 6 հատիկ տապակած կարտոֆիլ պարունակող չափաբաժինը՝ առանց հավելումների, շաբաթը մեկ անգամ:

Տապակած կարտոֆիլը հարուստ է կալորիաներով, պարունակում է մեծ քանակությամբ աղ, երբեմն նաև տրանս ճարպեր և, միևնույն ժամանակ առողջության համար կարևոր շատ քիչ սննդատարրեր, վիտամիններ և հանքանյութեր: Բացի այդ, տապակումը նպաստում է ակրիլամիդի սինթեզին:

Հետևաբար, տապակած կարտոֆիլի նույնիսկ փոքր քանակի ամենօրյա օգտագործումը մեծացնում է երիկամների ուռուցքի, էնդոմետրիայի և ձվարանների ուռուցքների առաջացման ռիսկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել