Չինաստանի բնակիչ Վան Սյանցյանը 15 տարի ողջ երկրով մեկ իր մեջքին կրել է պարալիզացված մորը։ Այդ մասին տեղեկացնում է Asia One լրատվական կայքը։

2003 թ․ Վանի՝ հաշմանդամ կնոջը խնամող հայրը մահացել է և 22-ամյա երիտասարդը ստիպված է եղել իր վրա վերցնել մորը խնամելու ողջ հոգսը։ Նա հեռացել է լավ աշխատանքից և մորը մեջքին կրելով քաղաքից քաղաք է գնացել փնտրելով հարմար աշխատանք, որը նրան թույլ կտա հոգ տանել մոր մասին։ Տղամարդը մորը մեքենայով տանել չէր կարող, քանի որ նա տառապում է ծովային հիվանդության ուժեղ տեսակով։

2015թ․ Վանը գտել է մշտական աշխատանք հագուստի արտադրամասում։ Սակայն կես տարի անց այն փակվեց, և ընտանիքը որոշեց վերադառնալ հարազատ Ֆունյու գյուղ։Համագյուղացիներին այնքան էր հուզել տղամարդու պատմությունը, որ նրանք նրան հավաքարարի աշխատանք տվեցին և աջակցեցին սոցիալական օգնություն ստանալու հարցում։ Համագյուղացիների աջակցությունը նրան օգնեց կառավարությունից բնակարան ստանալ իր և իր մոր համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել