Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն առաջարկում Է մտածել երկրում մտցված ռազմական դրության ժամկետը կրճատելու հնարավորությունը, քանի որ այն խիստ վախեցրել Է հանրապետության բնակիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամբողջ երկրում մարդիկ խիստ վախեցած են: Նրանք ցնցահար վիճակում են: Մարդիկ զանգվածաբար մեկնում են երկրից: Մենք՝ որպես խորհրդարան, իրավունք չունենք անուշադրության մատնել այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում ռազմական դրության ժամանակ»,- հայտարարել Է Տիմոշենկոն խորհրդարանի համաձայնեցման խորհրդի դեկտեմբերի 3-ի նիստում:

Նա առաջարկել Է Ռադային փակ ռեժիմով լսել Ուկրաինայի նախագահին եւ ուժայիններին եւ դրանից հետո լուծել ռազմական դրության ժամկետի հարցը:

Ուկրաինայում 60 օր ժամկետով ռազմական դրություն Է հայտարարվել նոյեմբերի 26-ին: Այն հաջորդել Է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպին, որտեղ նոյեմբերի 25-ին ռուս սահմանապահները կալանել են ուկրաինական երեք նավ, որոնք Օդեսայից դեպի Մարիուպոլ են ընթանում Սեւ եւ Ազովի ծովով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել