Armdaily.am-ը գրում է.

ADTV «Հարցազրույց»-ում ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն է։

Նա խոսում է գործող իշխանության հետ ունեցած սկզբունքային հակասությունների մասին, կարծում է, որ միակ ընդդիմադիր ուժը ՀՀԿ-ն է։ Նա հասարակության մեջ տեսնում է անկայունություն եւ մտահոգություններ, եւ որպեսզի իրավիճակը կայունանա, ԱԺ-ում պետք է լինի հակակշռող ուժ եւ այդ ուժը ՀՀԿ-ն է։ Առանձնացրել ենք Վիգեն Սարգսյանի մտքերից մի քանիսը․

1․Կյանքը ցույց է տալիս, որ միակ ընդդիմադիր ուժը ՀՀԿ-ն է։

2․Ահավոր սարսափած եմ նրանից, որ կարելի է քաղաքական ուժին վախեցնել ԱԱԾ-ով։

3․Քաղաքական ուժին դավադրության մեջ մեղադրելն առաջին քայլն է դեպի դիկտատուրա։

4․Ես վստահ եմ, որ 2017թ-ի ընտրությունները լավագույնն էին անկախ Հայաստանի պատմության մեջ։

5․Ես չգիտեմ որն է ավելի վատ՝ ընտրակաշառքը, որ պետք է քրեորեն պատժվի, թե այլատյացությունը։

6․Միջազգային դիտորդներն արդեն ասել են, որ այս ընտրություններում ատելության եւ այլատյացության գործոնը շատ բարձր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել