Panorama.am-ը գրում է.

Նախնական տվյալներով, հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը առաջատարն է Սիմֆերոպոլի օդանավակայանի անունների հարցման ընթացքում:

mk.ru կայքի հաղորդմամբ, համապատասխան կայքում հարցման ընթացքում մեծ ծովանկարչի անվանը կողմ է քվեարկել 133 հազար մարդ: Եկատերինա կայսրուհու օգտին քվեարկել է օգտատերերի շուրջ 1/3-ը, իսկ 50 հազար մարդ քվեարկել է ծովակալ Նախիմովի անվան օգտին:

Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 255 հազար օգտատեր: Ընդ որում, վերջին մեկ օրում քվեարկողներն ակտիվացել են, 1 օրում աճը կազմել է 43,4 հազար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել