Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպին` քաղաքական կուսակցությունների ղեկավարների և «դեղին բաճկոններ»-ի ներկայացուցիչների հետ հանդիպելու խնդրանքով:

Մակրոնը կարծում է, որ ժամանակն է լուծել վառելիքային կոնֆլիկտը. հայտնում է ТАСС-ը:

Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից մարդիկ բողոքում են բենզինի գների բարձրացման դեմ: Ցույցերը ուղեկցվում են անկարգություններով, կան հարյուրավոր վիրավորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել