Խոյ։ Այսօր հնարավոր են բարդություններ պրոֆեսիոնալ ոլորտում, այդ թվում՝ բավական լուրջ: Զգույշ եղեք գործնական բանակցություններում։ Դուք այսօր չափից ավելի շատ բան եք ձեզ վրա վերցնում: Չեն բացառվում տարաձայնություններ դաշնակիցների և համախոհների հետ: Սակայն գոհ կմնաք օրվա արդյունքներից, եթե գործեք ինքնուրույն և ժամանակը չվատնեք դատարկ զրույցների վրա: Ընտանիքում հարաբերությունները դասավորվում են բավական հակասական: Դուք ամեն ինչ ձեզ վրա եք վերցնում, և դա նյարդայնացնում է շրջապատի մարդկանց: Մտերիմներին հնարավորություն տվեք կարևոր որոշումներն ինքնուրույն կայացնելու, և նրանք դրա համար ձեզ շնորհակալ կլինեն:

Ցուլ։ Դուք այսօր չափից ավելի եռանդուն եք, շատ սուր եք արձագանքում ցանկացած փոփոխության, ձեր էմոցիոնալ ֆոնն իրեն ամեն պահի զգացնել է տալիս: Սովորական սթափ մտածողությանն ու խաղաղասիրությանը փոխարինելու է եկել կոնֆլիկտայնությանը հակված լինելը, անգամ ագրեսիվ կեցվածքը: Դուք ոչ մի կերպ չեք գնում փոխզիջման: Օրը չափազանց հարմար է որևէ ոլորտում բուռն գործունեություն ծավալելու համար: Եթե վաղուց էիք ցանկանում սարեր շուռ տալ և շրջել աշխարհը, ապա այսօր դրա համար ամենահարմար պահն է: Դրանով կուտակված էներգիան ձեր միջից դուրս կհանեք, քանի դեռ այն բացասական ուղղություն չի ստացել, միայն թե հիշեք, որ այսօր գործելու եք միայնակ:

Երկվորյակներ։ Այսօր ձեզ համար ինչ-որ բավական հաճելի, բայց ոչ այնքան լուրջ հարաբերությունների սկիզբ կդրվի: Նոր ծանոթությունը հեռանկարային կլինի և կնշանավորվի իր ոչ միայն ռոմանտիկ, այլև գործնական ուղղվածությամբ: Ցանկանում եք որքան հնարավոր է շուտ իրականացնել ձեր գաղափարներն ու ստեղծագործական մտահղացումները: Օրվա երկրորդ կեսը բոլորովին այլ զարգացում կունենա: Դուք կհայտնվեք մարդաշատ վայրում, որտեղ ոչ միայն ձեզ վրա ուշադրություն կհրավիրեք, այլև կարևոր տեղեկություններ կամ գայթակղիչ առաջարկ կստանաք:

Խեցգետին։ Մի ծուլացեք։ Եթե այսօր կարողանաք կենտրոնանալ ձեր ընթացիկ և կենսական անհրաժեշտություն ներկայացնող աշխատանքի վրա, ապա մոտ ժամանակներում շռայլորեն կպարգևատրվեք արվածի դիմաց: Այսօր դուք ի վիճակի եք ոչ միայն առաջ անցնելու, այլև զինաթափելու ձեր մրցակիցներին, քանի որ այնպիսի մեթոդների եք անցել, որոնց դեմ անհնար է որևէ բան կիրառել: Դուք հմայիչ եք և հեշտությամբ եք լեզու գտնում գրեթե բոլորի հետ, սակայն այդքան էլ հեշտ չէ ձեր համակրանքը շահելը: Շփումներում խստապահանջությունն անչափ պատեհ է. հենց դրա շնոհիվ դուք կարողանում եք խուսափել անարժան և անազնիվ մարդկանց հետ մտերմանալուց:

Առյուծ։ Օրը ձեզ կպարգևի ներքին ազատության զգացում և թույլ կտա ամրապնդել ձեր դիրքերը: Չմոռանաք նախապես ծրագրած կազդուրիչ նախավարժանքների մասին․ այսօր դրանք ձեզ շատ են պետք գալու: Շփումներն ու ակտիվ հանգիստը ձեզ հաճելի պահեր կպարգևեն և հնարավորություն կտան ամրապնդելու ընկերների հետ հարաբերությունները: Տհաճ իրավիճակներ կարող են առաջանալ ձեր փառասիրության կամ ոչ նրբազգացության պատճառով: Մի սադրեք կողմնակի մարդկանց ագրեսիվության և խուսափեք մտերիմների հետ վեճերից․ այսօր ձեր բարօրությունը մեծապես կախված է հենց ձեզանից: Հերիք է մի փոքր հանգիստ վիճակում գտնվեք և կլցվեք ուժերով ու դրական ինքնազգացողությամբ:

Կույս։ Այս օրը հաճելի կլինի բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են բազմազանություն, նոր տպավորություններ և հետաքրքիր հանդիպումներ: Ճակատագիրը պատրաստ է ձեզ ուրախացնելու, միայն թե դուք նրան դրա հնարավորությունն ընձեռեք: Միանգամայն հավանական է նոր գործի սկիզբ, որը ձեզ համար ոչ միայն հրապուրիչ կլինի, այլև էական գումարներ վաստակելու հնարավորություն կտա: Չեն բացառվում տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն մեծամասամբ դրանք կսահմանափակվեն տաք, բայց և կարճատև վեճով: Չի բացառվում նաև ռոմանտիկ հրապույր, որը ձեզ հնարավորություն կտա իրոք երջանիկ զգալ:

Կշեռք։ Այսօր շատ ավելի ճիշտ կլինի, որ կենտրոնանաք վաղուց ծրագրած գործերի վրա, իսկ էմոցիաները մի կողմ դնեք: Դա անելն այնքան էլ հեշտ չի լինի, սակայն դուք ուրիշ ելք չունեք: Հատկապես ձեզ համար դժվար կլինի լեզու գտնել ղեկավարության հետ, կարող են ծագել տարաձայնություններ և վեճեր: Ի վերջո, հնարավոր կլինի ինչ-որ որոշման գալ, ինչը ձեռնտու է բոլորին: Ավելի հեշտ կլինի մտերիմների հետ հարաբերություններ հաստատելը: Դուք կհամոզվեք, որ ձեզ հասկանում են, սատարում և գնահատում: Ընտանեկան կապերն ավելի կամրապնդվեն: Հնարավոր են ռոմանտիկ հրապույրներ, չի բացառվում լուրջ հարաբերությունների սկիզբ:

Կարիճ։ Այսօր ձեզ կհաջողվի հաղթող դուրս գալ ցանկացած վեճում և ոչ այն պատճառով, որ դուք միշտ ճիշտ կլինեք, այլ որովհետև դիմացինները շատ շուտով կհասկանան, որ ձեզ անհնար է համոզելը: Դուք հակված եք գերագնահատելու ձեր ուժերը, չարդարացված ռիսկի գնալու: Կբարդանան հարաբերությունները գործընկերների հետ, ովքեր չեն կիսում ձեր տեսակետները` կապված աշխատանքային սկզբունքների հետ: Այսօր դուք ստիպված եք լինելու կայացնել այնպիսի որոշում, որը կանդրադառնա ձեր ընտանիքի հետագա կյանքի վրա: Դա կստիպի որոշ անհանգստություն ապրել, սակայն ամենավճռական պահին դուք կկենտրոնանաք և ամեն ինչ ճիշտ կանեք:

Աղեղնավոր։ Սա այն եզակի օրերից է, երբ ձեզ հաջողվում է հասնել ձեր առջև դրված նպատակներին, գտնել բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները: Կարելի է նոր գործերի ձեռնամուխ լինել, սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ մարդիկ, ում օգնության կարիքն ունեիք, դժվար թե ձեզ սատարեն: Զգուշավորություն ցուցաբերեք ֆինանսական հարցերում։ Այսօր դուք հակված եք գերագնահատելու ձեր հնարավորությունները: Վատ օր չէ սպորտով, պարերով, ակտիվ հանգստով զբաղվելու համար: Եթե ցանկանաք նոր ծանոթություններ հաստատել, հերիք է միայն, որ տեսադաշտում լինեք․ ձեզ հետ շփվել ցանկացողներն իրենք նախաձեռնություն կցուցաբերեն:

Այծեղջյուր։ Բացառիկ բարենպաստ ու բեղմնավոր օր է: Դուք միանգամից մի քանի գործնական առաջարկներ կստանաք, մնում է միայն, որ կարողանաք արագ և ճիշտ կողմնորոշվեք և հասկանաք, թե որ ուղղությամբ է պետք համախմբել ուժերը: Ամենայն հավանականությամբ, ձեր բնատուր հոտառությունը ձեզ կօգնի այդ հարցում: Ձեր կատարած ճիշտ ընտրությունն էապես կփոխի ձեր հետագա կյանքը: Սովորականից ավելի հետաքրքիր կլինի նաև անձնական կյանքում: Ոմանք ձեր մեջ նոր, իրենց համար դեռ չբացահայտված որակներ կնկատեն և կփորձեն ձեզ շաղակրատել: Շատերը ձեզ համար գլուխները կկորցնեն, այնինչ դուք կմնաք սառնասիրտ:

Ջրհոս։ Օրն առավելապես հարմար է աշխատանքի համար։ Դուք բեղմնավոր գործունեություն եք ծավալելու, իսկ ջանքերի դիմաց պարգևն իրեն երկար սպասեցնել չի տա: Կարելի է և մի որևէ նոր բան ձեռնարկել, սակայն սովորական գործն էլ ձեզ ձանձրանալու առիթ չի տա: Հնարավոր է ազդեցիկ մարդկանց կողմից աջակցության ցուցաբերում, անգամ այնպիսի մարդկանց, ում հետ նախկինում արդեն գործունեություն եք ծավալել: Դուք հեշտ եք լեզու գտնում մտերմիների հետ, սակայն միշտ չէ, որ ասում եք այն, ինչ մտածում եք և ճիշտ եք անում: Պետք կգա նաև առաջնայինը երկրորդականից զատելու ունակությունը, ինչը կնպաստի ձեր հեղինակության բարձրացմանը:

Ձկներ։ Օրվա ընթացքում գնալով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և շատ խնդիրներ, որ ծագել էին նախօրեին, բարեհաջող կլուծվեն: Կհայտնվեն նոր դաշնակիցներ ու ընկերներ: Ձեր նպատակամղվածությունը շրջապատի կողմից հարգանքի կարժանանա, և ձեզ սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե դրա կարիքը ունենաք: Այսօր դուք հեշտության եք սիրահարվում։ Բանն այն է, որ դուք մարդկանց մասին մտածում եք շատ ավելի լավ, քան նրանք արժանի են, և կարող եք ձեր իդեալին տեսնել այնտեղ, որտեղ այն իսպառ բացակայում է: Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ գործողություններից և հիմարություններ չանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել