Բաղադրամասեր

5 հատ կարտոֆիլին՝

  • 200 գրամ խոզապուխտ,
  • 1 հատ միջին չափի սոխ,
  • 1 հատ կծու պղպեղ,
  • 1 հատ ձու
  • 1 ճաշի գդալ ալյուր,
  • 1 ճաշի գդալ կարագ,
  • 50 գրամ պանիր,
  • Բուսայուղ,
  • Աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը շատ լավ լվանալ և չորացնել։
  • Լցոնի համար սոխը և կանաչին կտրատել, տապակել։
  • Պանիրն ու նախապես տապակված խոզապուխտն ավելացնել տապակած սոխին ու կանաչիներին։ Կարտոֆիլը մեջտեղից կիսել, միջուկը հանել, միջուկը ավելացնել ընդհանուր զանգվածին։
  • Ստացված զանգվածը զգուշորեն լցնել կարտոֆիլի մեջ:
  • Պատել ալյուրով և տապակել ձեթի մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել