1. Նյու Յորք քաղաքը բաղկացած է 5 շրջանից, որոնք անվանվում են բորոներ։ Այն գտնվում է նույնանուն նահանգում։ Բորոների անվանումներն են՝ Բրուքլին, Բրոնքս, Քվինս, Մանհեթեն և Սթեյթեն Այլենդ։
  2. Միայն Բրոնքսն է գտնվում մայրցամաքի վրա, Մանհեթենը և Սթեյթեն Այլենդն ինքնուրույն կղզիներ են։ Իսկ ահա Բրուքլինն ու Քվինսը գտնվում են Լոնգ Այլենդ հսկա կղզու արևմուտքում։
  3. Բոլոր այս կղզիները միմյանց հետ կապված են 12 մեծ կամուրջներով և բազմաթիվ թունելներով, որոնցից 4-ը նախատեսված են մեքենաների համար։ Շատերի երկարությունը գերազանցում է 3 կմ-ը։ Հարլեմ գետի վրայով անցնում է 5 սովորական հենասյուներով կամուրջ։
  4. Քաղաքում ապրում է 8 միլիոն մարդ, որի կեսից ավելին՝ Բրուքլինում։
  5. Մինչ 1901 թվականը Բրուքլինն ինքնուրույն քաղաք է եղել, այդ պատճառով էլ նրա բնակիչները կոչվում են բրուքլինցիներ։
  6. Նյու Յորքում մեծ հարգանք են տածում հրշեջների նկատմամբ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին քաղաքի հրշեջների գրեթե կեսը զոհվել է։
  7. Նյու Յորքում գործում է աշխարհի ամենամեծ մետրոն։ Այն բաղկացած է 468 կայարանից և օրական շուրջ 8 մլն մարդ է տեղափոխում։ Նյու Յորքի մետրոն ինչպես ստորգետնյա է, այնպես էլ՝ վերգետնյա։ Այն իր թունելներն ունի Իսթ Ռիվերի տակ։ Ինթ Ռիվերը գետ չէ։ Այն օվկիանոսի մի հատված է, որը Լոնգ Այլենդը բաժանում է Մանհեթենից և Բրոնքսից։
  8. Նյու Յորքի գրեթե բոլոր կամուրջներն ու թունելները վճարովի են։ Վճարը կազմում է 6.50 դոլար։
  9. Բժշկի և բուժքույրի մասնագիտությունները մտնում են ամենահարգված մասնագիտությունների թոփ 10-ի մեջ։ Բուժքրոջ աշխատավարձը կազմում է տարեկան 70 000-75 000 դոլար, բժշկի աշխատավարձն ավելի բարձր է։
  10. Նյու Յորքը երկնաքերների թվով աշխարհում առաջինն է։ Նրանցից ամենաբարձրն Էմփայր Սթեյթ Բիլդինգն է։ Նյույորքցիները չեն հասկանում «երկնաքեր» բառը և այդպիսի շինություններին աշտարակ են անվանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել