1914 թվականի դեկտեմբերի վերջին Առաջին համաշխարհային պատերազմն արդեն հասցրել էր ավելի քան 1 մլն կյանք խլել, սակայն Նոր տարվա նախօրեին իրական հրաշք է տեղի ունենում․ չնայած հարձակման հրամանին՝ բոլոր հրանոթները լռում են։ Հրաձգության ձայնի փոխարեն լսվում էր միայն գերմանացի և բրիտանացի զիվորների երգը, և շուտով Արևմտյան ճակատում պատերազմը վերածվում է տոնակատարության։

Նոր տարու գալստյան հետ մի քանի գերմանացի զինվորներ դուրս են գալիս իրենց խրամատներից  և մոտենում են հակառակորդի գծին, անցնելով մարտի դաշտով՝ նրանք ֆրանսերեն և անգլերեն սկսում են գոռալ․ «Ուրախ Ամանոր»։

Սկզբում դաշնակիցները կարծում են, որ դա ծուղակ է, սակայն տեսնելով, որ գերմանացիներն անզեն են, նրանք նույնպես թողնում են իրենց խրամատները, որպեսզի սեղմեն թշնամու ձեռքը, ում հետ արդեն մի քանի ամիս է՝ դաժան մարտեր են վարում։

Շուտով ավելի քան 100 000 բրիտանացի և գերմանացի զինվոր թողնում են խրամատները։ Զինվորները սկսում են փոխանակվել նվերներով։

Զինվորներն անգամ մի քանի ֆուտբոլային առաջնություն են անցկացնում, իսկ երկու կողմերի վարսավիրները նրանց կարգի էին բերում։ Այն ժամանակ երկու կողմի զինվորներն օգնում էին միմյանց զոհված ընկերներին հողարկավորելու համար։

Ցավոք սրտի, այս տոնակատարությունն Առաջին համաշխարհային պատերազմի առաջին և վերջին տոնակատարությունն էր։ Իմանալով ժամանակավոր հրադադարի մասին՝ երկու կողմի հրամանատարությունը սկսեց դատարանով և մահապատժով սպառնալ զինվորներին, եթե նրանք չվերսկսեն մարտական գործողությունները։

Ամանորյա ժամանակավոր հրադադարն ապացուցեց, որ ոչ մի պատերազմ չի կարող ընկճել մարդկային ոգին և խլել նրանցից մարդկայնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել