Peoplemedia.am-ը գրում է

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում անցած շաբաթ թվով 60 ժամկետային զինծառայող է մկրտվել, բոլորն էլ նույն՝ սահմանապահ Մեխակավանի (Ջաբրայիլի) գնդից են։ Գաղափարի հեղինակը Արցախում գործող «Սատար կանգնենք» հասարակական բարեգործական կազմակերպությունն է, որն արդեն երկրորդ անգամ է իրականացնում այսպիսի միջոցառում։ Եվս 61 զինվորական էլ ամռանն էին մկրտվել ու դեռ այն ժամանակ արդեն պարզ էր, որ նախաձեռնությունը  շարունակություն է ունենալու, քանի որ և՛ մկրտվել ցանկացողներն էին շատ, և՛ գաղափարը ողջունողները։ Արարողությունից դեռ 10 օր առաջ զինվորների հետ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։ Տղաները  զորամասի հոգևոր սպասավորի՝ Լորիս Սարկավագի հետ ուսումնասիրել են քրիստոնեական հավատքը, ճանաչել մկրտության խորհուրդը։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս տղաների համար կնքահայրեր ընտրելու հարցում կազմակերպիչներն ամենայն բծախնդրությամբ են մոտեցել գործին,  թվով 12 հասարակական-քաղաքական գործիչներ, զինվորականներ՝ բոլորը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքները կրող  անհատներ, որոնց շարքում էր նաև Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված սերժանտ Ադամ Սահակյանի հայրը՝ Խաչատուր Սահակյանը։

«Ադամի ամբողջ ընտանիքն Արցախում էր՝ հայրը, մայրը, Ադամի եղբայրը տիկնոջ հետ, որոնք վերջերս են ամուսնացել։ Ի դեպ՝ երիտասրադների առաջին ուղևորությունն էր սա»,- պատմում է միջոցառման կազմակերպիչ Մարգարիտ Թարանյանը, ով ևս պատերազմի միջով անցած ազատամարտիկ է,-«Աննկարագրելի ապրումներ ունեցանք ողջ ընթացքում։ Նախ՝ բոլոր մկրտվող տղաները ներկայացնում էին այն նույն զորամասը, որտեղ ծառայել և որի դիրքերում զոհվել էր Ադամը, և բացի դրանից, այս այցը Արցախ Սահակյանների ընտանիքի համար առաջինն էր՝ իրենց որդու զոհվելուց հետո»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել