Operativ.am-ը գրում է

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին մտադիր են հուղարկավորել Տեխասի Քոլեջ Սթեյշն քաղաքի համալսարանին կից նախագահական գրադարանի տարածքում, որը կրում է վերջինիս անունը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ուսումնական հաստատության կայքին:

«Նախագահ Բուշը կհուղարկավորվի իր ընտանիքի տարածքում՝ Բուշի անվան գրադարանի մոտակայքում՝ կնոջ՝ Բարբարայի կողքին, որը կյանքից հեռացել է 7 ամիս առաջ և դստեր՝ Ռոբինի կողքին, որը մահացել է 1953-ին՝ 3 տարեկան հասակում»,- ասվում է հայտարարության մեջ:

Հուղարկավորության արարողությունը փակ է լինելու, սակայն համալսարանի ուսանողները, դասախոսները և աշխատակիցները կկարողանան հետևել արարողության ընթացքին: Համալսարանի բոլոր մասնաշենքերը փակ կլինեն հուղարկավորության օրը:

Նախկին նախագահի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին Վաշինգտոնում: Դոնալդ Թրամփի հրահանգով դեկտեմբերի 5-ին բոլոր գործադիր մարմիններն ու կառավարության դաշնային գործակալությունները փակ կլինեն՝ ի նշան հարգանքի: Դեկտեմբերի 5-ն ազգային սգո օր է հայտարարվել ԱՄՆ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել