1. Հնարավոր չէ հույս ունենալ ընկնել մի կրոնի դրախտը` մյուս բոլորի դժոխքը ընկնելու ռիսկին չդիմելով: (Ժուլյեն Ֆալքենարե)
  2. Ես չեմ պատկանում նրանց թվին, ով, պաշտելով խաչը, չի տեսնում նրա վրայի մարդուն: (Ստանիսլավ Լեց)
  3. Կրոնը մեզ ավելի լավը չի դարձնում, սակայն այն մեզ խանգարում է ավելի վատը դառնալ: (Անրի Բոդրիրալլար)
  4. Մարդը կրոնական կենդանի է, միակ կենդանին, որը սիրում է իր մերձավորին, ինչպես ինքն իրեն, ու կտրում է նրա կոկորդը, եթե կրոնական հարցերում նրանց հայացքները տարբերվում են միմյանցից: (Մարկ Տվեն)
  5. Աստված կրոն չունի: (Գանդի)
  6. Որքան սահմանափակ է մարդու աշխարհայացքը, որքան քիչ է նա ծանոթ պատմությանը, բնությանն ու փիլիսոփայությանը, այնքան անկեղծ է նրա կապվածությունն իր կրոնին: (Լյուդվիգ Ֆեյերբախ)
  7. Աշխարհում չկա մի այնպիսի վայր, ուր կրոնական տեսությունների տարբերությունները հողագունդն արյամբ լցրած չլինեն: (Դենի Դիդրո)
  8. Կրոնը հավատի տարածված սուռոգատն է: (Օսկար Ուայլդ)
  9. Կրոնները նման են կայծոռիկների. Լույս տալու համար նրանց մթություն է պետք: (Արթուր Շոպենհաուեր)
  10. Զարմանալի է, թե որքան մեծ պատրաստակամությամբ են մարդիկ պայքարում կրոնի համար և որքան քիչ են դրա գրվածքների հիման վրա ապրում: (Գեորգ Լիխտենբերգ)
  11. Ցանկացած հավատի էությունն այն է, որ այն կյանքին ինչ-որ իմաստ է տալիս, որը մահով չի ոչնչանում: (Լև Տոլստոյ)
  12. Մենք բավականաչափ կրոնական ենք՝ միմյանց ատելու համար, բայց այնքան կրոնական չենք, որ միմյանց սիրենք: (Ջոնաթան Սվիֆթ)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել