Operativ.am-ը գրում է

Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ցանկից կարող է հեռացվել բռնցքամարտը մարզաձևը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական նիստի ժամանակ քննարկվել է բռնցքամարտի հնարավոր հեռացման հարցը: ՄՕԿ մի շարք պահանջներ ունի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից (AIBA)-ից, որոնք չեն կատարվում: Կոմիտեն կասկածներ ունի ԱԻԲԱ-ի նոր նախագահի` հանցավոր կապերի հարցում:
32-րդ ամառայի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 24-ին, իսկ փակում` օգոստոսի 9-ին: 33 մարզաձևերում կմրցեն շուրջ 11,091 մարզիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել