Փաստորեն ՀԱՊԿ անդամ երկրները այդքան էլ հավասար չեն իրենց կառույցում: Հա այս նախադասությունը իրականում քմծիծաղի առիթ կդառնալ, եթե մինչ այս պահը Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները շատ լուրջ իրար մեջ քննարկած չլինեին, թե ով է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Դե բոլորիս համար պարզ է, որ կառույցում վերջնական որոշումը կայացնում է Ռուսաստանը, սակայն որոշ ժամանակ մեզ փորձում էին համոզել, որ այդ կառույցում բոլորը իրար հավասար են, որ հարցերը լուծվում է ընդհանուր համաձայնությամբ: Ղազախստանի նախագահը հայտարարում էր, որ արդեն կա որոշում, որ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ներկայացուցիչը: Բելառուսի նախագահը արդեն հասցրել էր հանդիպել Ադրբեջանի դեսպանի հետ ու ներկայացնել ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակը: Հայաստանի վարչապետը արդեն կոպիտ ձևով անդրադարձել էր մյուս երկուսին և այլն:

Ու ի՞նչ պարզվեց: Այո բարեկամներ, մինչև 2019 թվականը չի քննարկվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը: Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Գասպարյանը հայտարարել է նաև, որ գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու: Օրակարգը ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի հանդիպման բոլոր մասնակիցներին: Ավելին, նա հավելել է, որ ՀԱՊԿ շրջանակներում հանդիպում չի նախատեսված մինչև դեկտեմբերի 31-ը, ուստի կառույցի նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի չի լինի մինչև Նոր տարի:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է Վալերի Սեմերիկովը, ով հանդիսանում է Պուտինի կողմից նշանակված կադր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել