Ուսերը ձգվել են, վիզը ասես քարացել է, իսկ ծնոտները սխմվում են։ Ծանո՞թ երևույթ է։ Երբ մենք սթրեսի ենք ենթարկվում մեր օրգանիզմը պաշտպանական ռեակցիա է սկսում և արտադրում է ադրենալին և կորտիզոլ։ Ձերը սիրտն ու շնչառությունը արագանում է։ Այս ֆիզիոլոգիական փոփոխությունները յանգեցնում են գլխացավերի և մկանային ձգումների։ Անպայման ուշադրություն դարձրեք այս երևույթների վրա, որպեսզի անմիջապես դեմն առնեք։ Մեր ուժերից վեր է սթրեսի արտաքին հարուցիչների վրա ազդելը, սակայն մենք կարող ենք ընտրել թե ինչպես պատասխանենք  դրանց։

Հանգստացնող առավոտ

Ամեն օր որքան հնարավոր է շուտ արթնացեք և առաջին ժամը օգտագործեք, որևէ հանգիստ բան անելու վրա։ Ոտաբոբիկ կանգնեք ծառի տակ՝ խոնավ խոտի վրա, հետևեք արևածագին կամ էլ ուղղակի մեկ բաժակ տաք թեյ խմեք։ Սա կօգնի, որպեսզի հանգստանաք և հետագայում էլ ավելի քիչ տրվեք սթրեսի հարուցիչներին։

Լսեք ինքներտ ձեզ

Եթե դուք զգում եք, որ սթրեսի մակարդակը բարձրանում է, փորձեք լսել ձեր մարմնին։ Ի՞նչ է նրան հարկավոր այդ պահին։ Հպվեք ձեր կրծքին, փորին և մեջքին, մերսեք ձեր մատները և հոդերը։ Ցավոք սրտի մենք մոռացել ենք թե ինչպես է հարկավոր լսել մարմնին, իսկ նա իրոք գիտի թե ինչ է մեզ հարկավոր։

Շնչեք, շնչեք, շնչեք

Շնչեք փորով։ Ձեռքերը դրեք  նրա ներքևի հատվածում և մի քանի խորը շունչ քաշեք և բերանով արտաշնչեք։

Սթրեսային սնունդ

Ցանկանու՞մ եք ևս մեկ բաժակ սուրճ խմպել կամ էլ ուտել որևէ քաղցր բան, որպեսզի կազդուրվեք։ Ցավոք սրտի այս մեթոդը կարող է վատ հետևանքներ ունենալ՝ քանի որ կոֆեինը և շաքարը ավելի են բարձրացնում սթրեսի մակարդակը։

Համեղ սնունդ նյարդերը բուժելու համար

Ընտրեք այն ամենը ինչը օգտակար կլինի՝ ընկույզ, բանան, յոգուրտ կամ էլ մեկ կտոր սև շոկոլադ։ Գուրմանները կարող են ընտրել նաև ավոկադո և մի քիչ իմբիր։

Նշումներ կատարեք

Միշտ ձեռքի տակ փոքրիկ նոթատետր պահեք, որպեսզի գրելու միջոցով ազատվեք սթրեսից։ Ժամանակ պահեք և գրեք այն ամենը՝ ինչը անցնում է ձեր մտքով։ Եթե ոչինչ չեք կարողանում մտածել, ապա այդպես էլ գրեք, որ ոչինչ չեք կարողանում մտածել։ Ինչ-որ 5 րեպեն կարող են ազատել ձեզ մաի շարք տհաճ մտքերից և հանգստություն պարգևել ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել