Մարդիկ հիմնականում շինությունները կառուցել են ժամանակաշրջանի ոճին  և իրենց մշակույթին համապատասխան։ Այպիսի շիություններից շատերը անգամ հիմա են անսովոր և տարօրինակ թվում մեզ։ Ձեզ ենք ներկայացնում 5 այդպիսի եկեղեցի ամբողջ աշխարհից, որոնք տարբերվում են մեզ բոլորիս ծանոթ հոգևոր վայրերից։

Սուրբ Ուրսուլայի բազիլիկ

Սուրբ Ուրսուլայի բազիլիկում է գտնվում ամբողջությամբ ոսկորներից պատրաստված ամենամեծ խճանկարը։ Միջին դարում  բազիլիկի հարևանությամբ ոսկորներ են հայտնաբերվել։ Այդ ոսկորները համարվել են Սուրբ Ուրսոլային ուղեկցող 11 հազար կույսերի ոսկորները։ Այս ոսկորներով էլ կառուցվել են բազիլիկի պատերը։ Ցավոք սրտի այդ ոսկորները իրականում տղամարդկանց, երեխաների և մեծ շների ոսկորներ են եղել։

Սուրբ Խաչի մատուռը Սեդոնում

Արիզոնա նահանգի Սեդոն քաղաքում գտնվող Սուրբ Խաչի մատուռը կառուցված է կարմիր ժայռերի մեջ։ Այն կառուցվել է 1950-ական թվականներին՝ տեղի բնակիչների կողմից։ Նրանց համար որպես ոգեշնչման աղբյուր հանդիսացել է Էմփայր-սթեյթ-բիլդինգը։ Մատուռ ասես ցանկանում է ցատկել երկու ժայռերից, իսկ նրա պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան։

Տաճար Մարինգում

Սա նույնպես ժամանակակից շինություն է, որը ունի 124 մ բարձրության հասնող կոնաձև տեսք։ Այն Հարավային Ամերիկայի ամենաբարձր տաճարն է։  Շինության առաջին քարը մարմարի կտոր է եղել, որը բերել էին Հռոմից Պիյ 2-րդ Պապի օրհնությամբ։

Ընթերցում տողերի միջև

Ճարտարապետներ Փիթեր-Յան Գիյսը և Արնութ Վան Վերենբերգը Բելգիայի Բորգլոն քաղաքում կառուցել են ժամանակակից տաճար,որը անվանել են «Ընթերցում տողերի միջև»։ Այն կառուցված է բարակ մետաղի 100 շերտերից և տարբեր անկյուններից տարբեր տեսք է ընդունում։ Տաճարը եկեղեցական ծեսերի համար չի օգտագործվում, այն ավելի շատ արվեստի գլուխգործոց է։ Անկախ կրոնական պատկանելիությունից այնտեղ կարող է աղոթել ցանկացած ոք։

Սեն Միշել դ Էգիլ

Այս եկեղեցին կառուցել են Ֆրանսիայի Լե-Պյուկ-ան-Վալե քաղաքում գտնվող հրաբխի բարձրունքի վրա։ Այդ ժայռը հավատքի համար օգտագործվել է մի քանի հազարամյակ։ Եկեղեցին կառուցվել է 962 թվականին։ Եթե դուք ցանկանաք հասնել նրան՝ 82 մետր բարձրության վրա, ապա պետք է բարձրանաք աստիճաններով, որոնք փորվել են ժայռի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել