Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն  ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկրում գտնվող Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատար Յազդուրսուն Գուրբաննազարովայի գլխավորած պատվիրակությանը:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պատվիրակության անդամները ԵԱՀԿ նախաձեռնությամբ ծանոթացել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, աշխատանքի սկզբունքներին ու ուղղություններին, մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը՝ դրանք իրենց երկրում ներդնելու նպատակով:

Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և հետագա համագործակցության հույս հայտնել:

Ըստ աղբյուրի, այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության 10-ամյակին նվիրված երկօրյա միջազգային համաժողովին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել