Armenpress.am-ը գրում է.

Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել