Ամերիկյան «The New York Times» թերթը հրապարակել է հոդված, որը նվիրված է ժամանակակից լավագույն երեք ոսկերիչներին, որոնք իրենց գործունեությունն են ծավալում ԱՄՆ-ում։ Երեք ոսկերիչներից մեկը հայ փորագրիչ Արման Սարգսյանն է։

«Արման Սարգսյանը սկսել է փորագրությամբ զբաղվել 13 տարեկան հասակում, երբ նրա հայրը սկսեց ծանոթացնել նրան ոսկերչական արվեստին։ 78-ամյա հայրը մինչ օրս աշխատում է որդու հետ միասին։ Նրանք փորագրության հատուկ տեսակ են օգտագործում, որպեսզի զարդերը վինտաժային տեսք ունենան», - գրում է հոդվածի հեղինակ Ռեյչել Գերեհենը։

Լրագրողը նշում է, որ ամռանը Սարգսյանը վերադարձել է Հայաստանից՝ ոգևորված մեր երկրի հին քրիստոնեական մշակույթով։

«Ինձ համար շատ կարևոր է իմ աշխատանքներին պատմության շունչ հաղորդելը», - ոսկերչի խոսքերին հղում է կատարում ամերիկյան պարբերականը։

Ըստ «The New York Times»-ի՝ ժամանակակից լավագույն ոսկերիչներ են ճանաչվել նաև Կաստրո Սմիթը և Բրուք Գրեգսոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել