Panorama.am-ը գրում է.

«Յուրաքանչյուր զինված հակամարտության առանցքային հարցը ռազմական գործողությունների դադարեցումն է, հրադադարի հաստատումը և խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելը։ Ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր հարցը Ղարաբաղի ճակատագիրն է, մնացածը կարևոր չէ»,-Երևանում ընթացող «Լազարյան ակումբի» առաջին նիստի ժամանակ այսօր ասաց արտակարգ և լիազոր դեսպան ՌԴ արտգործնախարարության վետերանների խորհրդի նախկին նախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

«Այս հակամարտությունը երկու առանձնահատկություն ունի, առաջինն այն է,որ Արցախյան հակամարտությունը հետխորհրդային մյուս բոլոր հակամարտություններից ավելի հին պատմություն ունի։ Այն աստիճանաբար քաղաքականից վերածվեց ռազմականի։ Պատերազմը դաժան էր, Ռուսաստանն ու Իրանն առաջինը միջնորդեցին, հետո միջնորդեց նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ռուսաստանը համոզեց հակամարտության կողմերին դադարեցնել զինված հակամարտությունը, մենք տեսանք, որ ստորագրվեց զինադադարի մասին պայմանագիր:

Այս հակամարտության երկրորդ առանձնահատկությունը յուրահատուկ կոնֆիգուրացիան է։ Հետխորհրդային տարածքում բոլոր մյուս հակամարտությունները երկու կողմ ունեն, իսկ այս հակամարտությունը երկու կողմի հարց չէ,  Ղարաբաղն ունի իր ինքնուրույն դերը, մասնակցում էր բանակցություններին, որովհետև որոշվում էր հենց Ղարաբաղի ճակատագիրը»,- նշեց բանախոսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել