Operativ.am-ը գրում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը պատրաստվում էր 50 մլն դոլար արժողությամբ շքեղ պենտհաուս նվիրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դոնալդ Թրամփին. պենտհաուսը պետք է գտնվեր Trump Tower Moscow աշտարակում, որը, սակայն, չկառուցվեց:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին հայտնել է չորս աղբյուր, որոնք տեղյակ են եղել ծրագրի բոլոր մանրամասներից: Նրանք պատմել են, որ Թրամփի ընկերությունը 2016թ. բանակցություններ է վարել ռուսական կողմի հետ Մոսկվայում շքեղ երկնաքեր կառուցելու հարցով: Ինչ-ինչ պատճառներով շինարարությունն այդպես էլ չի սկսվել:

Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ զրույցում նշել է, որ Թրամփը Պուտինին ցանկանում է պենտհաուս նվիրել: Այս տեղեկությունը փոխանցել է ուժային համակարգից երկու աղբյուր:

 Պարբերականը նկատում է, որ բացահայտումն արվել է Քոհենի անակնկալ մեղայականի ֆոնին. նախկին փաստաբանը խոստովանել է, որ ստել է Կոնգրեսին, երբ ասել է, որ Թրամփի նախագահական քարոզարշավի ժամանակ դադարեցրել է Մոսկվայի հետ Trump Tower Moscow-ի կառուցման շուրջ բանակցությունները:

 Ավելի վաղ Կոնգրեսում լսումների ժամանակ Քոհենն ասել էր, որ 2016թ. հունվարից դադարեցրել է Մոսկվայի հետ քննարկումները. այդ ժամանակ Թրամփն արդեն պաշտոնապես առաջադրված էր որպես նախագահի թեկնածու: Սակայն երեկ նա խոստովանել է, որ ստել է ու իրականում մինչ 2016թ. հունիս շարունակել է բանակցել:

Ոլորտի փորձագետների կարծիքով՝ Քոհենի խոստովանությունը կարող է չափազանց լուրջ խնդիրներ ստեղծել Թրամփի համար:

 Ինքը՝ նախագահը, մեկնաբանելով նախկին փաստաբանի հայտարարությունը, ասել է, որ այդ ամենը «սուտ է, մտացածին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել