Armenpress.am-ը գրում է.

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դիմել է դատարան՝ իր դեմ զրպարտությունը հերքելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի կենդանաբանական այգու տնօրենը:

«Դիմել ենք դատարան: Այժմ իրավաբաններն աշխատում են այդ ուղղությամբ: Պետք է հերքումը պահանջենք այն ստվերի, որը նետված է իմ անձի և հենց կենդանաբանական այգու վրա»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իր դեմ հնչած մեղադրանքները լինում են ամեն անգամ, երբ նոր քաղաքապետ է ընտրվում: Տնօրենի պնդմամբ՝ բողոքի ալիքը գրեթե միշտ նույնն է:

«Մեղադրանքների ցանկի մասով, որը պաշտոնապես ներկայացվել է, ստուգումներ են անցկացվում, այդ բոլոր կետերով իրավապահներն աշխատում են»,- ասաց Խաչատրյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել