Արագ սննդի կետերի որոշ գաղտնիքներ ուղղակի կապշեցնեն ձեզ։ Ահա այդ գաղտնիքներից մի քանիսը, որոնք երբեք չեն բարձրաձայնվել։

Ուտեստների մեծ մասը ունեն միևնույն համը

Նկատե՞լ եք, որ արագ սննդի կետերի ուտեստների մեծ մասը ունեն միմյանց շատ նման համ։ Պատասխանը շատ պարզ է. նրանք բոլորը պետք է այնպես ազդեն ռեցեպտորների վրա, որ մարդը ավելի շատ ուտի։

Արագ սննդի կետերը ստիպում են մեզ արագ ուտել

Ստամոքսից՝ ուղեղ «ես արդեն հագեցած եմ» ազդանշանը հասնում է 20 րոպեում։ Որքան արագ եք ուտում ուտեստը, այնքան ավելի շատ եք ուտում՝ քանի որ ձեր ուղեղը չի հասցնում մշակել ձեր հագեցած լինելու մասին տեղեկությունը։

Այս սնունդը նախատեսված չէ երկար ծամելու համար

Եվս մեկ հնարք, որը ստիպում է ձեզ ավելի շատ ուտել. դուք այդ սնունդը փաստացիորեն ուտում եք ոտքի վրա և շատ արագ՝ այդ պատճառով էլ շատ եք ուտում։

Դուք կարտոֆիլի ֆրի եք գնում, անգամ եթե չեք ցանկանում այն

Դուք լրացուցիչ ցանկանում եք գնել նաև մեկ տուփ ֆրի  և ձեզ համար բավականին դժվար է դիմադրել այդ գայթակղությանը։

Միջին չափաքանակը իրականում շատ մեծ է

Արագ սննդի կետերը ձեզ ստիպում են ավելի մեծ չափաքանակ գնել՝ դրանք ներկայացնելով, որպես միջին չափաքանակ։

Ժամանակակից սննդի մեջ ավելի շատ կալորիա կա, քան 30-40 տարի առաջ

Ներկայումս սննդի կալորիականությունը կրկնակի անգամ ավելացել է։ Օրինակ պիցայի կալորիականությունը ավելացել է 70%, չիզբուրգերին՝ 75%-ով, իսկ կարտոֆիլինը՝ ռեկորդային 190%-ով։

Ձեր ըմպելիքները ավելի կեղտոտ են քան զուգարանի ջուրը

Հետազոտողները համեմատել են արագ սննդի կետերի սառը ջրի և զուգարանի ջրի բակտերիաների պարունակությունը։ Պարզվել է, որ ռեստորանների սառույցները 70%-ով ավելի կեղտոտ են քան՝ զուգարանի ջուրը։

Նրանց սուրճը ուղղակի թունավորում է ձեզ

Պենոպոլիստիրոլից պատրաստված բաժալները տաք ըմպելիքի հետ «կիսվում» են ստերիլով, որն էլ տհաճ և թունավոր նյութ է։ Այն առաջացնում է ցրվածություն և դեպրեսիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել