Ձեր գործողություններից և սովորույթներից կարելի է հասկանալ խելացի եք, թե ոչ։ Ձեր մասին բավականին շատ բան է փաստում նաև այն հանգամանքը թե ինչպես եք ձեզ դրսևորում առօրյա կյանքում։ Ստուգեք ձեզ՝ համապատասխանում եք այս չափանիշներին, թե ոչ։

Թափթփվածություն

Եթե դուք չեք կարողանում կազմակերպել ձեր կյանքն ու միջավայրը՝ ուրեմն դուք ավելի խելացի եք քան կարծում եք։ Ձեր սենյակի թափթփվածությունը  հաճախ նշնակում է, որ ձեր ուղեղը ավելի կարևոր կամ հետաքրքիր գործերով է զբաղված։Այս մտքերը թույլ չեն տալիս կենտրոնանալ աննշան կամ էլ ոչ այդքան կարևոր պահերի վրա։ Ավելին թափթփվածությունը չի նշանակում կեխտոտվածություն։ Հավանաբար սեփական քաուսում էլ դուք գիտեք թե որտեղ ինչ է գտնվում։

Ցենզուրայից դուրս արտահայտություններ

Մարդկանց մեծ մասը հնարավոր է զարմանա, եթե դուք ցենզուրայից դուրս բառեր օգտագործեք, սակայն իրականում դա այդքան էլ վատ չէ՝ քանի որ հարուստ բառապաշրը վկայում է հզոր ինտելեկտի մասին։ Ավելին, այս փաստի համար ապացույց են հանդիսանում մի շարք հետազոտություններ։ Խոսքը ոչ միայն վիրավորական արտահայտությունների մասին է. այլ նաև տարբեր թեմաների շուրջ խոսալու ունակության։

Բարիություն և շփվողականություն

Հեշտ ծանոթացող, բաց և ընլերասեր մարդիկ սովորաբար ավելի խելացի են լինում քան փակ աշխարհում ապրողները։ Սոցիումում շփվելու ունակությունը նոր ինֆորմացիայի աղբյուր է։ Եթե դուք հետաքրքրասեր եք և կարողանում եք ընդհանուր լեզու գտնել ուրիշների հետ՝ նշանակում է, որ արտաքին աշխարհից ավելի շատ գիտելիք եք ստանում։

Երաժշտություն

Երաժշտությունը ուղեղը ակտիվացնելու լավագույն միջոցներից մեկն է և հանճարները այն շատ են սիրում։ Օրն առանց երաժշտության անհնար է և օգնում է ավելի լավ կենտրոնանալ։ Միաժամանակ աշխատող և որաժշտություն լսող մարդը ավելի խելացի և արդյուանվետ է։

Մարդկանց լսելու ունակություն

Եթե խոսակցության ժամանակ դուք ուշադիր լսում եք ձեր զրուցակցին՝ ուրեմն դուք լավ ընկեր եք և խելացի մարդ։ Եվ հակառակը՝ միայն իրենց մասին խոսացող մարդիկ բավականին ձանձրալի են։ Լսելով ձեզ շրջապատող մարդկանց, դուք կարող եք նոր գիտելիքներ ստանալ և ընդլայնել ձեր աշխարհայացքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել