Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի դատախազությունը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության մեջ մեղադրվող անձանց ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Խաշոկջիի սպանության մեջ ներկայումս մեղադրվում է 18 անձ, որոնցից 15-ը Սաուդյան Արաբիայից Ստամբուլ են ժամանել հենց սպանության օրը:

Թուրքիայի դատարանը սպանության գործի մեղադրյալներին մեղադրանք է առաջադրել Թուրքիայի քրեական օրենսգրքի 81 և 82 (առանձնակի դաժանությամբ իրականացված կանխամտածված սպանություն) հոդվածներով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել