Չնայած որ մեր օրերում մարդիկ ավելի շատ սկսել են ծանոթանալ օնլայն հարթակներում, դեռևս բնականից ծանոթությունները ակտուալ են, սակայն կան վայրեր, որտեղ ամեն դեպքում պետք չէ նոր ծանոթություններ փնտրել:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 վայր, որտեղ պետք չէ ծանոթանալ տղամարդու հետ:

1. Պոլիկլինիկա

Եթե դուք միասին հերթում սպասում եք բժշկի մոտ մտնելուն, և նա փորձում է ձեզ հետ ծանոթանալ, ապա, ամենայն հավանականությամբ, ոչ մի լուրջ բան լինել չի կարող, նա պարզապես ցանկանում է սպասելու ընթացքում ինչ-որ զբաղմունք գտնել:

2. Աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ

Դուք առաջին հերթին եկել եք աշխատանքի ընդունվելու, այլ ոչ սիրային հարաբերություններ հիմնելու, հետևաբար, եթե գործատուն կամ ձեզ հետ հարցազրույց վարող անձը ֆլիրտի է դիմում՝ անցնելով թույլատրելիի սահամանները, հստակ հասկացրեք, թե ինչի համար եք եկել: Ձեզ պետք է աշխատանքի ընդունեն մասնագիտական որակների համար, այլ ոչ գեղեցիկ աչքերի:

3. Մետրո

Եթե դուք սպսում եք ձեր գնացքին, և այդ ընթացքում ձեզ մոտենում են և փորձում ծանոթանալ, լուրջ մի ընդունեք: Նմանատիպ վայրերում տղամարդիկ պարզապես ժամանակը հետաքրքրացնելու համար վարժվում են աղջիկներին խոսեցնելուն:

4. Մարզասրահ

Մարզասրահում ծանոթանալը լավագույն միտքը չէ, քանի որ դուք երկուսդ էլ, մեղմ ասած, լավ տեսքի չեք լինելու՝ քրտնած, թափթփված, տհաճ հոտով: Տպավորությունները հաստատ լավը չեն լինելու:

5. Լողավազան

Կրկին լավագույն վայրը չէ նոր ծանոթությունների համար:

6. Վերելակում կամ շենքի շքամուտքում

Իհարկե, հարևանների հետ ծանոթ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն հարևանի հետ հարաբերությունները կարող են պրոբլեմատիկ լինել: Այսպիսով խախտվելու է ձեր անձնական տարածքը. նա կարող է տեսնել՝ ինչպես անսպասելիորեն ձեր տուն եկավ ձեր նախկինը կամ էլ հարցաքննել, թե ինչու եք դուք ուշ վերադառնում տուն: Իսկ եթե ձեր հարաբերությունները չստացվեն, ձեզ համար բավական անհարմար կլինի նույն շենքում ապրել նրա հետ:

7. Ինքնաթիռում

Եթե երթուղայինում կամ ավտոբուսում տհաճ հարևանից դուք կարող եք ազատվել հաջորդ կանգառում իջնելով, ապա ինքնաթիռում դուք դատապարտված եք ամբողջ ընթացքը նրան հանդուրժելու, չէ՞ որ չեք կարող նրան ինքնաթիռից ցած գցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել