Քանի որ խմորիչները  հարուստ են օգտակար միներալներով և տարբեր վիտամիններով,դրանցով պատրաստված դիմակները շատ էֆեկտիվ են մազերի համար: Այդ դիմակները նախատեսված են և՛յուղոտ մազերի,և ՛ չոր մազերի համար:Դրանք մազերին տալիս են գեղեցիկ տեսք և ուժ:

Այս բուժման կուրսի շնորհիվ մազերի աճը արագանում է:

Դիմակը պատրաստելու համար պետք է վերցնել բավականին մեծ տարա,քանի որ խմորիչի շնորհիվ դիմակի ծավալը մի քանի անգամ ավելանում է:

Բաղադրատոմս

  • 1 ճ.գ. խմորիչ
  • 1ճ.գ. ջուր
  • 1ճ.գ. շաքարավազ
  • 1ճ.գ. մեղր
  • 2թ.գ. մանանեխ

Պատրաստման եղանակ

  1. Գոլ ջրի մեջ լուծել խմորիչը,ավելացնել շաքարավազ:
  2. Երբ խմորիչն արդեն գործում է ավելացնել մեղր և մանանեխ:
  3. Պատրաստված դիմակը քսել գլխամաշկի և մազարմատների վրա,գլխին անցկացնել պոլիէթիլենային տոպրակ և փաթաթել սրբիչով:
  4. 1 ժամից գլուխը լվանալ սովարական շամպունով:Կստեղծվի տպավորություն,ասես մազերը 2 անգամ շատացել են:

Պղպեղով դիմակ

Բաղադրատոմս

  • 30գ, չոր խմորիչ
  • 2ճ.գ. պղպեղ
  • 1ճ.գ. ջուր

Պատրաստման եղանակ

  1. Խմորիչը լուծել ջրի մեջ,ավելացնել պղպեղի թուրմը:
  2. Քսել գլխամաշկին և մազարմատներին,դնել պոլիէթիլենային տոպրակ,փաթաթեկ սրբիչով:
  3. Դիմակը թողնել ոչ ավել քան 20 րոպե:
  4. 20 րոպե անց լվանալ փափուկ շամպունով:

Մազերը խնամելն այնքան էլ դժվար չէ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել