Armenpress.am-ը գրում է.

Եվրամիությունը հերթական անգամ կերկարացնի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում Է հունվարի վերջին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ հանդես գալով Արգենտինայի մայրաքաղաքում անցկացված մամուլի ասուլիսում, որտեղ նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն անցկացվում Է G20-ի գագաթնաժողովը: «Եվրոպան միասնական Է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում: Հենց դրա համար Էլ ես վստահ, որ ԵՄ-ն դեկտեմբերին կերկարացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել