Panorama.am-ը գրում է.

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության կարիք ունեն։ Երևանում «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հույս հայտնեց, որ քննարկումների այս հարթակը  կդառնա ոչ միայն լավ ու բարի ընկերների հանդիպման վայր, այլև նոր գաղափարների գեներացման ու  հայ-ռուսական հարաբերությունների  ամրապնդման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանն ամրապնդմանն ուղղված նոր նախագծերի ստեղծման տեղ։

«Լազարևյան ակումբի» ստեղծման համար նա հատուկ շնորհակալություն հայտնեց Կոնստանտին Զատուլինին։

«Չեմ փորձի թաքցնել, որ դեռ մի քանի ամիս առաջ մեր հերթական հանդիպման ժամանակ նրա հետ քննարկել ենք այս գաղափարը։ Ես նրան հայտնեցի իմ լիակատար աջակցությունը և պատրաստակամությունը այս ակումբի ստեղծման  գործում»,-ասաց Քոչարյանն ու հայտնեց իր ուրախությունը, որ ակումբի մասնակիցներ են շատ հայտնի ու հեղինակավոր անձինք ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Հայաստանից։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել